Միջազգային

Ուկրաինան մասամբ կմիանա Մաքսային միությանը

Ուկրաինան պատրաստ է մասամբ անդամակցել Մաքսային միությանը, այսօր հայտարարել է նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Ըստ նրա՝ Կիևը կարող է միանալ Մաքսային միության այն դրույթներին, որոնք չեն խոչընդոտի երկրի համագործակցությանը Եվրամիության հետ:

Նրա խոսքով, Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն պահպանել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ առկա ապրանքաշրջանառության ծավալները: Վիկտոր Յանուկովիչն ընդգծել է, որ իր ղեկավարած երկիրը կմիանա Մաքսային միության այն դրույթներին, որոնք չեն հակասում Ուկրաինայի ազգայն շահերին:

Յանուկովիչի ելույթը հնչել է Յալթայում անցկացվող ֆորումի ժամանակ՝ եվրոպացի քաղաքական գործիչների, քաղաքագետների, գործարարների և լրագրողներ մասնակցությամբ:Ք ննարկման թեման եղել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

Ցուցադրել ավելի
Back to top button