Միջազգային

Ուկրաինայի համար Արեւելյան գործընկերությունն ու ԵվրԱզԷՍ- ը համատեղելի են

Իտալիայի նախկին վարչապետ և Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ռոմանո Պրոդին կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիության արևելյան գործընկերությանը  և անդամակցությունը ԵվրԱզԷՍ-ին համատեղելի են, եթե ոչ մեծ ուղղումներ մտցվեն: «Կարծում եմ, որ փոքր ուղղումներով համատեղելի են»,-ասել է Պրոդին պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի»  թղթակցի հարցին:

Նա մասնակցել է «Վալդայ» ակումբի աշխատանքներին, որտեղ քննարկվել է նաև Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը Արևելյան գործընկերությանն ու ԵվրԱզԷՍ-ին: Պրոդին ընդգծել է, որ ի տարբերություն ՆԱՏՕ-ին անդամակցությանը Ուկրաինայի որոշումը Արևելյան գործընկերությանը կամ ԵվրԱզԷՍ-ին միանալու մասին կարող է դաշտ թողնել համագործացության համար:

«Մենք դրա համար չպիտի վիճենք: Ուկրաինան կամուրջ է: Որոշումը պետք է Ուկրաինան կայացնի: Դա տնտեսական որոշում է և համատեղելի է: Ավելին, հեռանկարային առումով բխում է Ռուսաստանի շահերից: Ռուսաստանը պետք է կապ ունենա մեծ Եվրոպական շուկայի հետ», — ասել է Պրոդին:

Ցուցադրել ավելի
Back to top button