ԿարևորՔաղաքական

Ինչո՞ւ է Դիարբեքիրի քաղաքապետը ցանկանում այցելել Հանրային ռադիո

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
Սեպտեմբերի 12-ին Դիարբեքիրում բացվել է «Համատեղ խղճի հուշարձան» կոթողը: Այն խորհրդանշում է Թուրքիայի հանրապետության ստեղծումից առաջ և հետո եզդիների, քրդերի, արաբների, հայերի, հրեաների, ասորիներ ապրած ցավը: Հուշարձանին քրդերեն, թուրքերեն, անգլերեն, հայերեն, եբրայերեն, արաբերեն լեզուներով գրված է. «Միավորենք ցավը, որ այլևս չկրկնվի»։

Դիարբեքիրի քուրդ քաղապետը երկու տարի առաջ երազում էր Երևանում այցելել Ծիծառանակաբերդ և Հայաստանի ռադիո, ասում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ Վերջինի ընտրությունը պատահական չէր։ Երբ Թուրքիայում արգելված էր քրդերենը։ այնտեղ բնակվող քրդերը հենց հայկական ռադիոյի քրդական ծառայության շնորհիվ է, որ կարողացել են պահպանել իրենց լեզուն, ազգային ինքնությունը։

Դիարբեքիրի Սուր թաղամասի Անզալե զբոսայգում տեղադրված  կոթողի բացմանը քաղաքային իշխանությունները խուսափել են  «ցեղասպանություն» բառի օգտագործումից: Այնուամենայնիվ՝ Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ Դիարբեքիրի քուրդ քաղաքապետը բավականին սրված հարաբերություններ ունի երկրի կենտրոնական իշխանությունների հետ։ Թուրքագետի կարծիքով՝ կոթողի բացումը ևս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։

Back to top button