ԿարևորՏնտեսական

Եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը

Հայաստանը երեկ տեղաբաշխել է առաջին եվրապարտատոմսերը միջազգային կապիտալի շուկայում: Գլխավոր տեղաբաշխողները՝ Deutsche Bank AG-ը , HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը: Թողարկման պայմաններն են՝ ծավալը՝ 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, տոկոսադրույքը՝ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն, հայտնում են ֆինանսների նախարարությունից։

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի խոսքերով՝ միջազգային փորձագետները բարձր են գնահատել առաջին սուվերեն եվրապարտատոմսերի տեղաբաշխման արդյունքները, և Հայաստանի մուտքը միջազգային կապիտալի շուկա համարում են հաջողված։

«Հայաստանը կարողացավ օգտագործել ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի /FOMC/ հայտարարությունից հետո շուկայում ստեղծված հնարավորությունը»-, ասել է ֆինանսների նախարարը: Նրա գնահատմամբ՝ այս թողարկումը դիվերսիֆիկացնում է երկրի ֆինանսական աղբյուրները և ստեղծում ուղենիշ, որը կարող են հետագայում օգտագործել հանրապետության մասնավոր հատվածի թողարկողները։

Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button