Միջազգային
ԱՄՆ- ը Մադուրոյին չի թողել Չինաստան թռչել


ԱՄՆ-ը փակել է իր օդային տարածքը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի համար, որն այսօր պետք է թռչեր Չինաստան, տեղեկացրել է Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան: Նախագահի օդանավը պետք է հատեր Միացյալ Նահանգների իրավասության տակ գտնվող Պուերտո Ռիկոյի տարածքը:
Վենեսուելայի նախագահը լուրջ սխալ է անվանել օդային տարածքը նախագահական օդանավի համար փակելու ԱՄՆ իշխանությունների որոշումը: «Ես հրահանգել եմ նոր երթուղի մշակել: Սակայն ԱՄՆ-ին չի հաջողվի ձախողել իմ այցը Չինաստան: Մերժել երկրի ղեկավարին օգտվել մի երկրի տարածքից, որը նրանք գաղութացրել են, լուրջ սխալ է»,- հայտարարել է նա: