Միջազգային

like- ն պաշտպանված է ԱՄՆ Սահմանադրությամբ

ԱՄՆ- ում դատարանը որոշել է, որ Facebook-ում like կոճակը սեղմելը պետք է պաշտպանված լինի ԱՄՆ Սահմանադրության մեջ ամրագրված խոսքի ազատությամբ, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Այս որոշմամբ Ռիչմոնդում ԱՄՆ վերաքննիչ դատարանը պաշտպանել է քաղաքապետի գրասենյակի նախկին աշխատակիցների հայցը:

Նրանք աշխատանքից հեռացվել էին այն պատճառով, որ «նախընտրել» էին իրենց ղեկավարի մրցակցի էջը քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Դատարանի որոշմամբ՝ like-ը «համարժեք է Սպիտակ տան ճակատին գտնվող քաղաքական խորհրդանշաններին, ինչը համարվում է խոսքի ազատության արտահայտություն», ասել է դատարանը։

Facebook ընկերության աշխատակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել, որ դատարանն անհրաժեշտ է համարել պաշտպանել like-ը՝ Սահմանադրության առաջին ուղղմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button