Քաղաքական

Քննարկվել են Արցախի եւ Կալիֆորնիայի համագործակցության հարցեր

Նախագահ Բակո Սահակյանը այսօր Երեւանում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում, հանդիպում է ունեցել Կալիֆորնիա նահանգային խորհրդարանի խոսնակ Ջոն Պերեսին եւ նրան ուղեկցող անձանց հետ: Հանդիպմանը քննարկվել են Կալիֆորնիայի եւ Արցախի միջեւ կապերի ընդլայնման եւ խորացման հետ կապված հարցեր։

Երկուստեք նշվել է, որ ԼՂՀ եւ Կալիֆորնիայի միջեւ փոխհարաբերությունների զարգացման դրական դինամիկան ակնհայտ է, ինչը հուսալի հիմքեր է ստեղծում ապագայում երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու համար։

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Լոս Անջելեսի շրջանի շերիֆի տեղակալ Թեւան Առստամյանը, Լոս Անջելեսում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Ցուցադրել ավելի
Back to top button