Միջազգային

Քիշնեւը Վաշինգոտնի աջակցությունն է խնդրել եւ հայտնել իր վճռականությունը՝ ստորագրելու ասոցացման համաձայնագիրը

Մոլդովայի ԱԳ նախարար Նատալյա Գերմանը ԱՄՆ պաշտոնական այցի ընթացքում  ամերիկյան կողմի աջակցություն է խնդրել երկրի տնտեսության մեջ ուղիղ ներդրումների ներգրավվման, «էներգետիկ կենսական այլընտրանքի» զարգացման, «եվրոպական ինտեգրման» մոլդովական ջանքերի եւ մերձդնեստրյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ մասնակցության ակտիվացման հարցում, հաղորդում է «Ռեգնումը»՝ հենվելով Մոլդովայի ԱԳՆ մամուլի ծառայության վրա։

Գերմանը երկարատեւ հանդիպում է ունեցել Կոնգրեսում։ Նա երախտագիտություն է հայտնել «Մոլդովայի ժողովրդավարացման եւ արդիականացման գործընթացում ԱՄՆ մշտական աջակցության համար»։ Նաեւ արտահայտել է Քիշնեւի շահագրգռությունը «Արեւելյան Եվրոպայի երկրներին ԱՄՆ ակտիվ աջացության հարցում՝ հաշվի առնելով տարածաշրջանի վերջին իրադարձությունները եւ հայտնելով Մոլդովայի վճռական որոշումը ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը»։

Իր հերթին ԱՄՆ կոնգրեսականները լիակատար աջակցություն են հայտնել Մոլդվային։

Ցուցադրել ավելի
Back to top button