Միջազգային

Սիրիային վերաբերող ԱԽ բանաձեւը պետք է վճռորոշ լինի, ասում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը կասկած է հայտնել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մինչև շաբաթվա ավարտը կարող է Սիրիային վերաբերող բանաձևը քվեարկության դնել: «Հույսով եմ, որ քվեարկությունը կկայանա, սակայն այդքան էլ վստահ  չեմ»,- ասել է նախարարը:

Ելույթ ունենալով սիրիական հարցով Ազգային ժողովում և Սենատում կազմակերպված փակ լսումներում, նա նշել է, որ հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում մեկնարկող  քննարկումները կարող են փոփոխություն մտցնել ավելի վաղ մշակված ծրագրերում:

Ֆաբիուսը նաև ասել է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան շատ հարցերում նույն մոտեցումն ունեն և օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած քիմիական գրոհի վերաբերյալ ՄԱԿ-ի տեսուչների զեկույցից հետո համոզվել են, որ Անվտանգության խորհրդում ընդունվող բանաձևը պետք է «վճռորոշ» լինի: «Սակայն Ռուսաստանը շարունակում է պաշտպանել Բաշար Ասադին», — նշել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button