Հայոց եկեղեցու պայքարը՝ հանուն անկախության


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Ընդհանրապես՝ եթե ուսումնասիրենք պատմությունը, կտեսնենք, թե ինչ դեր է ունեցել եկեղեցին ու հեգևորականը ժողովրդի ամենադժվարին պահերին` թե Եղեռնի, թե Սարդարապատի ժամանակաշրջանում: Անգամ Արցախյան պատերազմի ժամանակ հոգևորականը կանգնած էր իր զինվորի կողքին և այսօր էլ շարունակում է լինել զինվորի հետ, նշեց քահանան։
Ոչ միայն եկեղեցին է մշտապես եղել ժողովրդի հետ, այլև պետությունն է միշտ կանգնել եկեղեցու կողքին, նկատեց Տեր Շահեն՝ որպես օրինակ ներկայացնելով մեռելոցը կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային օր դարձնելը: Իսկ թե ինչով է պայմանավորում եկեղեցու շուրջ վերջին շրջանում հնչող քննադատությունները, քահանան նշեց, որ բնական է, նկատում են միայն բացասական երևույթները, իսկ դրականի ու ձեռքբերումների մասին, որպես կանոն, չեն խոսում:
Լրագրողի հարցին, թե ինչ է անում եկեղեցին աղանդավորական շարժումներին հակազդելու ուղղությամբ, երբ դրանք սնկի պես աճում և տարածվում են, Տեր Շահեն պատասխանեց, որ դա միայն հոգևորականի առաքելությունը չէ: Պատասխանատվություն պետք է զգա ցանկացած մկրտված քրիստոնյա և միասնական պետք է պայքարենք հակաքրիստոնեական շարժումների դեմ, ասաց Տեր Շահե քահանա Հայրապետյանը։