ԿարևորՔաղաքական

Հայաստանը Եվրոպայի սեղանին մրցունակ ապրանք չուներ. ինչո՞ւ ընտրվեց Մաքսային միությունը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Բացառվում է, որ Հայաստանը փաստացի դառնա Մաքսային միության լիարժեք անդամ՝ անդրադառնալով ՄՄ- ին անդամագրվելու որոշմանը  և  այս համատեքստում ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների հեռանկարին` «Երկխոսություն ԵՄ-ի հետ, հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա՝ ստեղծված ծանր շրջանում պետք է ամեն ինչ անել, «կատարել առավելագույնը Եվրոպայի հետ համագործացելու համար»։

Իսկ ինչո՞ւ իշխանությունը երեք տարի շարունակ բոլորովին այլ քաղաքականություն վարեց  և  հիմա այլ որոշում ընդունեց. իշխանության ներկայացուչից՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը հակադարձելով բոլորին տեղեկացրեց, որ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ բանակցությունները սկսվել են շատ ավելի վաղ։ «Հայաստանը լայն ընտրությունների, բացված ճանապարհների հնավարություններ չունի»,- ասաց նա։

Իսկ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանը փայլուն հնարավորություն ուներ անհատական համագործակցություն կառուցել Եվոպայի հետ, քանի որ Հայաստանը «բիբլիական երկիր է, բրենդ» և ուներ անհատական համագործակցության հնավարություն` չդառնալու երրորդ կարգի պետություն։

Գնահատականի հետ մասամբ է  համաձայն Դավիթ Շահնազարյանը։ «Բիբլիական երկրր լինելը դեռևս չի նշանակում ունենալ բիբլիական մտածելակերպ»,- ասում է։

Հայաստանը Եվրոպայի սեղանին մրցունակ ապրանք չուներ, ասում է հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը։ «Ինչո՞ւ եք կարծում, որ մեզ ճնշել են։ Մեզ կճնշեր մեր ժողովուրդը, եթե ընտրեինք մի ճանապարհ, որով գազն ավելի թանկ գնով կարող էինք գնել»,- ասում է նա։

Արտակ  Զաքարյանը անդրադառնալով վերջին շրջանում հնչող այն դիտարկումներին, թե Մաքսային միությանը անդամագրելով Հայաստանը իր տնտեսական քաղաքականության մեջ մի շարք խոչընդոտների կհանդիպի, նշեց, որ « բալանսավորված քաղաքականության պարագայում չեն ափսոսում, որ բանակցել են նաև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Եթե մուտք ես գործում մի միության մեջ, որտեղ առկա են տնտեսական փոխադարձ փոխառություններ, ապա դա նշանակում է նոր պարտավորություններ: Ամեն ինչ պետք չէ էմոցիոնալ դիտարկել, ասել, թե ինքնորոշման կորսուստ է կամ ճնշում է»,- խորհրդի կարգով ասաց նա։

Այս հայտարարություններից հետո Դավիթ Շահնազարյանը եզրակացրեց, որ Խորը և համափարփակ ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում չի ստորագրի, բայց փոխարենը կստորագրի մի փաստաթուղթ, որը չի հակասի Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը: Վերջինս  անդրադառանելով այն կարծիքներին, թե Հայաստանը միշտ էլ կոմպլեմենտար քաղաքականություն է վարել` ընդգծեց, որ «Քոչարյան- Օսկանյան արտաքին քաղաքականության մեջ եղել է ամեն ինչ, բացի կոմլեմենտարիզմից»։

 

Ցուցադրել ավելի
Back to top button