Միջազգային

Իրան- ԱՄՆ հարաբերությունները ջերմացման միտում ունեն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված նամակում իրանական միջուկային ծրագրի շուրջ երկու երկրների հակասությունների կարգավորման առաջարկները «դրական եւ կոնստրուկտիվ» են, հայտարարել է Ռոուհանին ինքը ամերիկյան NBC հեռուստակայանին տված հարցազրույցում։

«Դա, հնարավոր է, աննշմար եւ անէական շարժ է, սակայն այն կարող է մոտեցնել մեծ ապագային,- ասել է Իրանի նախագահը՝ ավելացնելով,- Կարծում եմ, որ երկու պետությունների առաջնորդները պետք է գործեն ազգային շահերին համապատասխան եւ չզիջել կողմնակի ճնշումներին»։

Անցած հանգստյան օրերին Օբաման հաստատել էր, որ համապատասխան առաջարկներով նամակ է ուղարկել Ռոուհանիին։ NBC- ին ընդգծել է, որ այդ ուղերձի պատճառը Ռոուհանիի Իրանի նախագահի ընտրվելն էր։

Back to top button