Արտագաղթի հաղթահարման Բակուր Կարապետյանի բանաձեւը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Արտագաղթի կանխման ծրագիր է այսօր առաջարկել «Շուշի» հիմնադրամի նախագահ, արձակագիր , հրապարակախոս Բակուր Կարապետյանը: Նա պատրստվում է ստեղծեել հիմնադրամ, որի շնորհիվ Հայաստանի ու Արցախի սահմանամերձ համայնքներում կստեղծվեն գյուղմթերքների վերմշակման արտադրական ճկուն համակարգեր։
«Երկրից մարդկային ռեսուրսների և ուղեղների արտահոսքն արդեն լուրջ սպառնալիք է դառնում ՀՀ անվտանգությանը: Մեկնողների թիվն օր օրի աճում է թվաբանական պրոգրեսիայով: Ամեն մի ընտանիք փոքրիկ Հայաստան է, իսկ նման հայաստանների կորուստը արդեն իրեն զգացնել է տալիս: Դատարկվում, քայքայվում են հատկապես սահմանամերձ բնակավայրերը»,-այս տողերով է սկսվում երկրի նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին հասցեագրված Բակուր Կարպետյանի բաց նամակը, որտեղ նա իր մատահոգություննը հայտնելով ստեղծաված իրավիճակի կապակցությամբ՝ առաջարկում է իր ծրագիրը։
«Եթե գյուղական ենթաշրջաններում, ասենք 4-5 գյուղերի միջավայրում ստեղծվեն գյուղմթերքների վերամշակման փոքր և ճկուն համակարգեր, ապա այդ բնակավայրերի մարդիկ ոչ միայն աշխատանք կունենան, ալյև պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսության կտրուկ վերելքի համար»,-ասում է «Շուշի» հիմնադրամի նախագահը: Հայաստանից հեռացողներին նա չի մեղադրում: «Որպեսզի չհեռանան ու գյուղերը չդատարկվեն , պետք է ապրելու համար պայմաններ ստեղծվեն»,-ասում է արձակագիրը։
«Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավարը հուսով է , որ ՀՀ,ԼՂՀ և արտերկրի մեծահարուստ գործարարներըն իրենց ներդրումներով կօժանդակեն առաջարկվող ծրագրին: Միաժամանակ՝ նախաձեռնության հեղիանակը տեղեկացնում է՝ առավել խոշոր չափով ներդրումներ կատարող անձիք կարող են անդամագրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, որպեսզի անձամբ հետևեն երկրի փրկության ծրագրի իրականացմանը։