Հասարակություն

Արտագաղթի հաղթահարման Բակուր Կարապետյանի բանաձեւը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արտագաղթի կանխման ծրագիր է այսօր առաջարկել «Շուշի» հիմնադրամի  նախագահ, արձակագիր , հրապարակախոս Բակուր Կարապետյանը: Նա պատրստվում է ստեղծեել հիմնադրամ, որի շնորհիվ Հայաստանի ու Արցախի սահմանամերձ համայնքներում կստեղծվեն գյուղմթերքների վերմշակման արտադրական ճկուն համակարգեր։

«Երկրից մարդկային ռեսուրսների  և ուղեղների արտահոսքն արդեն լուրջ սպառնալիք է դառնում ՀՀ անվտանգությանը: Մեկնողների  թիվն օր օրի աճում է թվաբանական պրոգրեսիայով: Ամեն մի ընտանիք փոքրիկ Հայաստան է, իսկ նման հայաստանների կորուստը արդեն իրեն զգացնել է տալիս: Դատարկվում, քայքայվում են հատկապես  սահմանամերձ բնակավայրերը»,-այս տողերով է  սկսվում երկրի նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին  հասցեագրված Բակուր Կարպետյանի  բաց նամակը, որտեղ նա իր մատահոգություննը հայտնելով  ստեղծաված իրավիճակի կապակցությամբ՝ առաջարկում է իր ծրագիրը։

«Եթե գյուղական  ենթաշրջաններում, ասենք 4-5 գյուղերի միջավայրում ստեղծվեն գյուղմթերքների  վերամշակման փոքր և ճկուն համակարգեր, ապա այդ բնակավայրերի  մարդիկ ոչ միայն աշխատանք կունենան, ալյև պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսության կտրուկ վերելքի համար»,-ասում է «Շուշի» հիմնադրամի նախագահը: Հայաստանից հեռացողներին նա չի մեղադրում: «Որպեսզի չհեռանան ու գյուղերը չդատարկվեն , պետք է ապրելու համար պայմաններ ստեղծվեն»,-ասում է արձակագիրը։

«Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավարը հուսով է , որ  ՀՀ,ԼՂՀ և արտերկրի մեծահարուստ գործարարներըն իրենց  ներդրումներով կօժանդակեն առաջարկվող ծրագրին: Միաժամանակ՝ նախաձեռնության հեղիանակը տեղեկացնում է՝ առավել խոշոր  չափով ներդրումներ կատարող  անձիք կարող են  անդամագրվել հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդին, որպեսզի անձամբ  հետևեն  երկրի փրկության ծրագրի իրականացմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button