Միջազգային
Ասադ. Ահաբեկչական խմբերը զարին գազ են կիրառել և այդ տվյալները փոխանցվել են Ռուսաստանին


Սիրիան Ռուսաստանին փոխանցել է տվյալներ ահաբեկիչների կողմից քիմիական զենք կիրառելու մասին, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ֆոքս նյուզ» հեռուստակայանով հեռարձակված հարցազրույցում:
«Կան տվյալներ, որ ահաբեկչական խմբերը զարին գազ են կիրառել և այդ տվյալները մենք փոխանցել ենք Ռուսաստանին»,- ասել է Ասադը: Նա կրկնել է սիրիական կառավարության ավելի վաղ արած հայտարարությունը, որ իշխանությունները քիմիական զենք չեն օգտագործել:
Սիրիայի նախագահի կարծիքով՝ զինված ընդդիմությունը կարող էր արտասահմանից ստանալ զարին գազը, կամ սինթեզել այն սեփական ուժերով: «Զարինը համարում են խոհանոցային գազ և յուրաքանչյուրն այն կարող է սինթեզել տանը»,- ասել է նա: Ըստ նրա՝ «ցանկացած երկրի կառավարություն, որը քիմիական զենք ունի, կարող էր այն փոխանցել ահաբեկիչներին»։