Տնտեսական

Տնտեսության հնարավոր զարգացումներին են անդրադարձել վարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև  համագործակցությունը և, այդ համատեքստում, քննարկել երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր:
Անդրադառնալով նախորդ ծրագրի արդյունքներին՝ Մարկ Հորթոնն ընդգծել է դրա շրջանակներում Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացված մի շարք բարեփոխումների փաստը:    Իր հերթին, վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են շարունակելու տարբեր ինստիտուտների զարգացման ծրագրերը:
Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button