Միջազգային

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ողջունել է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ողջունել է Սիրիայի քիմիական զենքի պաշարները ոչնչացնելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի  ծրագիրը:

«Մենք ողջունում ենք սիրիական զենքի ոչնչացման վերաբերյալ պայմանավորվածությունները, որ ձեռք են բերել ԱՄՆ-ը և Ռուսաստանը և կոչ ենք անում հասնել շուտափույթ համաձայնության ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևն ընդունելու հարցում, նշելով Սիրայում քիմիական զենքի պաշարների արագ և անվտանգ ոչնչացման կարևորությունը», — հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դեսպանների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի Բրյուսելում կայացած արտահերթ նիստից հետո։

Նա նաև ասել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը, ակնկալում է, որ միջազգային հանության պահանջները լիովին կկատարվեն, հակառակ պարագայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է պատժամիջոցներ ձեռնարկի ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի համաձայն:

Ցուցադրել ավելի
Back to top button