Միջազգային

Ռուսաստանի քիմիական զենք կիրառողների մասին փաստեր ունի

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը տվյալներ ունի, որ Սիրիայում քիմիական զենքը կիրառել է ընդդիմությունը եւ տվյալները կներկայացնեն ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդին։ «Մենք ունենք բավականին վկայություններ, որ քիմիական զենքի օգտագործման մասին տեղեկությունները ցույց են տալիս այն փաստը, որ ընդդիմությունը պարբերաբար Սիրիայի դեմ հարվածներ եւ ներխուժում էր հրահրում»,- հայտարարել է Լավրովը։

Ավելի վաղ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբովը Դամասկոսում ասել էր, որ սիրիական իշխաննությունները նյութեր են փոխանցել, որոնք հաստատում են ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման փաստերը։

Ցուցադրել ավելի
Back to top button