Սպորտ

Մեկնարկել է ՄԱԿ- ի գլխավոր ասամբլեան. Մերձավոր Արեւելքը քննարկումների առանցքում է

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանը, որին մասնակցում է 193 երկրի ներկայացուցիչ: Գլխավոր ասամբլեայի կարևորագույն թեմաներից մեկը խոստանում է դառնալ իրավիճակը Սիրիայում: Նստաշրջանի ընթացքում հանդիպումներ կանցկացնի նաև մերձավորարևելյան խնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդների քառյակը և կքննարկի Իսրայելի և Պաղեստինի երկխոսության հետագա ընթացքը:

Ընդհանուր քաղաքական քննարկումները կմեկնարկեն սեպտեմբերի 24-ին և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 1-ը: Սպասվում է պետությունների 90 ղեկավարների, 50 վարչապետերի և նույնքան էլ արտգործանարարների մասնակցություն: Ընդհանուր քաղաքական քննարկմանը կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ՄԱԿ-ի ամբիոնին այս նստաշրջանում առաջին անգամ կհայտնվի Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Ցուցադրել ավելի
Back to top button