Մահացածության 20 տոկոսի պատճառը գլխուղեղի կաթվածն է


Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Կաթվածը գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է` գլխուղեղի հյուսվածքի վնասմամբ և սուր ֆունկցիանների խանգարմամբ: Կաթվածի հիմանական պատճառներ մասնագետները մատնանաշում աի հիպերտոնիկ հիվանդությունը և գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը, անոթների և արյան տարբեր հիվանդությունները:
Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Կաթված 2013» խորագրով գիտաժողով, որը նվիրված էր գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին: Գիտաժողովի ընթացքում առողջապաության նախարար Դերենիկ Դումանայնը ներկայացնելով վիճակագրական տվյալներ նկատեց, որ աշխարհում մահացության և հաշմանդամության հիմանական պատճառները սրտանոթային հիվանադություններն են, և մահացածության 20 տոկոսի պատճառն այս հիվանդությունն է։
Հայաստանում նույնպես վիճակագրական տվյալները գոհացուցիչ չեն: Սրտանոթային հիվանդությամբ տառապող 5000 հիվանդից 20 տոկոսի մոտ կյանքն ավարտվում է մահվան ելքով: Գիտաժողովի նպատակներից մեկն էր նաև բարձրացնել նյարդաբանների, նյարդավիրաբուժների, ռեանիմատոլոգների, ռադիոլոգների, շտապ օգնության և ընդհանուր պրակտիկայի բժիշկների տեղակացվածության աստիճանը գլխուղեղի ժամանակակից բուժման մոտեցումների վերաբերյալ` նպաստելով հիվանդների բուժման արդյունավետությանը:
Էրեբունի բժշկական կենտրոնի նյարդաբանական և նյարդաբուժական կլինիկիայի ղեկավար, պրոֆեսոր Մամիկոն Եղունյանը, խոսելով գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ ունեցող հիվանդությունից, ցավով նշեց, որ ելնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից Հայաստանում այսօր շատացել է նման հիվանդների թիվը, սակայն բուժման արդյունավետությունը նույնպես բարձրացել է առաջատար մասնագետների, տեխնոլոգիաների և դեղորայքի շնորհիվ:
Ի դեպ՝ պրոֆեսոր Եղունյանի փոխանցմամբ՝ բժիշկին դիմելու մշակույթ է այսօր հարկավոր ներդնել, բարձրացնել տեղեկացվածության մարդակը: «Բժիշկները նույնպես ուշադիր չեն իրենց առողջության նկատմամբ»,- ցավով նշում է պրոֆեսոր Եղունյանը և նկատում, որ այսօր մենք արտերկրից սովորելու միայն մեկ բան ունենք. «Հարգել մեր օրգանիզմը, ինքներս մեզ, և զբաղվել առողջ ապրելակերպով։