Սպորտ

Հաշմանդամ երեխաների խնդրի լուծումը համընդհանուր ներառական կրթությունն է

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»
Հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը տարեց տարի ավելանում է, հետևաբար մեծանում է նաև նման խնդիրների լուծման և նորանոր մեթոդների կիրառման անհրաժեշտությունը: Հաշմանդամ երեխա ունենալը ծնողի համար մեծ սթրես է, սակայն ամենամեծ խնդիրը հաշմանդամության մասին հասարակության սխալ  պատկերացումն է: Շատերի մոտ է ձևավորված այն կարծրատիպը, թե հաշմանդամություն ունեցող անձը գամված է կամ մահճակալին, կամ սայլակին, ասում է «Էխո» հկ տնօրեն Սերյոժա Օհանջանյանը: Եթե երեխան ունի մտավոր կամ ֆիզիկական խնդիրներ, դրանք պետք է լուծել նրա հետ աշխատելով, իսկ դրա լավագույն տարբերակը կրթությունն է, կարծում է Սերյոժա Օհանջանյանը, ում հաշմանդամության հետ կապված խնդիրների լուծումը սկսվեց դպրոցում 11 տարեկանում։

Լավ աշխատանքի հիմքը կրթությունն է, որը մեծ նշանակություն ունի հատկապես հաշմանդամի համար: Եվ դրա շնորհիվ է, որ Սերյոժան այսօր ունի աշխատանք և ոչ միայն հասարակական կազմակերպություն է ղեկավարում, այլև զբաղվում է կայքերի ձևավորմամբ։ Սերյոժա Օհանջանյանի ընդունելությունը դպրոց շատ լավ է հիշում նաև թիվ 27 դպրոցի այն ժամանակվա տնօրենը՝ այսօր արդեն կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։

Հաշմանդամություն ունեցող երեխաներին, ի դեպ, ամենալավն ընդունում են հենց երեխաները: Նրանց շփումը չի ստացվում միայն այն ժամանակ, երբ ծնողներն են մատնացույց անում խնդիրներ ունեցող երեխաներին` առաջացնելով այդ կարծրատիպը։ Այդ կարծրատիպը կոտրելու և շատ խնդիրներ լուծելու լավագույն տարբերակը համընդհանուր ներառական կրթություն ստեղծել է, որի ուղղությամբ ՀՀ կառավարությունն այսօր աշխատում է։

Մինչև տարեվերջ օրենքը կընդունվի նաև 2-րդ ընթերցմամբ և Անահիտ Բախշյանը կարծում է, որ 2014 թվականից արդեն մեր հանրապետությունը կանցնի համընդհանուր ներառական կրթության:

Back to top button