Քաղաքական

Հայրիկյանի «Դեպի բացարձակ ժողովրդավարության ճանապարհին» գիրքը ներկայացվել է Վրաստանի ադրբեջանցիներին

Արմինե Գեւորգյան

«Ռադիոլուր»
Օրերս Վրաստանի ազերաբնակ Թեքալի գյուղում տեղի է ունեցել Պարույր Հայրիկյանի «Դեպի բացարձակ ժողովրդավարության ճանապարհին» գրքի շնորհանդեսը: Հայրիկյանի խոսքով`այդ գյուղի անունը զուգորդվում է  հակամարտության մեջ գտնվող ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակների հետ։ Հայրիկյանի խոսքով`այդ գյուղի անունը զուգորդվում է  հակամարտության մեջ գտնվող ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակների հետ:

ԱԻՄ առաջնորդը նշում է, որ գրքով հետաքրքրված են հատկապես երիտասարադ ադրբեջանցիները։ «Մենք սովոր ենք ադրբեջանցի տեսնելուց ոզնու նման փշեր ցույց տալ, նույնը ադրբեջացիների մոտ է, բայց Թեքալի գյուղում հաջողվել էր  այլ մթնոլորտ ստեղծել»։ Հայրիկյանը պատմում է, որ բոլորը խնդրում էին մակագրել գիրքը։ «Ես դժվարությամբ էի մակագրում, բայց չէի ցանկանում նեղացնել: Երիտասարդ ադրբեջացիներն էլ ասում էին, որ հավանաբար սա է մեր ապագան»։

Հայրիկյանը չի բացառում, որ թեքալիական տրամադրությունների հիմքի վրա միջազգային շարժում սկսվի հանուն բացարձակ ժողովրդավարության: Բայց, բանախոսի խոսքով, շնորհանդեսը այդքան էլ սահուն չի անցել, սադրիչ դրսևորումների են եղել։ «Օրինակ՝ հկ ներկայացուցիչներն իրենց ելույթում ակնարկել են, թե Հայաստանը փորձում է խախտել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, հետո պարզվել է, որ ելույթ ունեցողը ադրբեջանցի է եւ նա տեղում իր արձագանքն ստացել է»։

Նկատենք, որ սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին միանալու  է նաև Պարույր Հայրիկյանը։ Հայրը երբեք չի միանում որդուն, Ազգային պայքարի առաջամարտիկը, անկախության հանրաքվեի իր ստեղծագործությամբ ոչ մեկին չի միանում, այլ ինքն ու Րաֆֆի Հովհաննիսյանը միանում են իրար, տեղի ունեցածը բացատրում է ԱԻՄ նախագահը։

Ի դեպ՝ Պարույր Հայրիկյանը, խոսելով իր և Րաֆֆի Հովհաննիսյանի համագործակցության մասին, նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ աշխատելը շատ դժվար է, քանի որ  հստակ գործելակերպի օրինակ չի տվել։

Ցուցադրել ավելի
Back to top button