Միջազգային
Բրազիլիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է լրտեսական սկանդալի պատճառով


Բրազիլիայի առաջնորդ Դիլմա Ռուսեֆը հետաձգել է իր պետական այցը ԱՄՆ լրտեսական սկանդալի և դրա հետ կապված բրազիլական կողմի ամերիկյան հատուկ ծառայություններին ուղղված մեղադրանքների պառճառով:
Փաստաթղթերից, որը լրագրողներին է փոխանցել ԱՄՆ-ից փախուստի դիմած հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարս Սնոուդենը, հայտնի է դարձել, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հետևել է Ռուսեֆի էլեկտրոնային նամակներին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է դրա հետ կապված հետաքննություն իրականացնել: Սպիտակ տնից տեղեկացրել են, որ երկուշաբթի օրն այդ հարցը քննարկելու նպատակով նա զանգահարել է Բրազիլիա: Դիլմա Ռուսեֆի պետական այցը ԱՄՆ պետք է կայանար հոկտեմբերի 23-ին: