ԿարևորՔաղաքական

Բարդ է էներգակիր արտահանողների ու ներմուծողների շահերի հավասրակշռումը. Բագրատյանը Մաքսային միության մասին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Նախկին վարչապետ, Ազգային ժողովի  ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ Մաքսային միությանն անդամակցելու  որոշումը պետք է կայացվի հանրաքվեի միջոցով: Անկախ արդյունքից՝ հանրաքվեն, ըստ Բագրատյանի,  կլեգիտիմացնի Հայաստանի որոշումը։ 

Դեռ  փետրվարին, որպես նախագահի թեկնածու ընտրապայքարի մեջ մտած Հրանտ Բագրատյանը կողմնակից էր ոչ  դեպի Եվրոպա,  ոչ էլ  դեպի Մաքսային միություն   բանաձևին։ «Ես միակն եմ եղել, որ ասել եմ. առաջին ՝ արտաքին քաղաքականության մեջ ինչ արվում է, պետք է որոշվի հանրաքվեով, երկրորդ՝  ոչ Եվրոպա, ոչ էլ Մաքսային միություն, ասել եմ, որ եթե Եվրոպայի հետ խորացնենք հարաբերությունները , մեզ ուժով  կտանեն Մաքսային միություն: Հիմա  առանց չարախնդության ասում եմ՝ բացարձակապեռս ճիշտ դուրս եկավ»:

Այսօր արդեն Բագրատյանը կարծում է, որ Մաքսային միությանն անդամակցությունն այլընտրանք չունի:։ Համոզված է, որ անդամակցելու թեման սրվեց Եվրոպայի հետ Հայաստանի խորացող հարաբերությունների ֆոնին: Եվրոպացիների հետ հարաբերություններում ամենապրոբլեմատիկը Բագրատյանը վստահության կորուստն է համարում: Իսկ հանարաքվեի դրույթը այժմ էլ ուժի մեջ է մնում: Նախկին վարչապետը կարծում է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը պետք է  կայացվի հանրաքվեի միջոցով, որն, անկախ արդյունքից, ուժ կտա որոշմանը կամ կլեգիտիմացնի այն։ «Բացի հանրաքվեից  ժողովրդի կամքի դրսևորման այլ ձև չունենք»,- ասում է։

Իսկ ի՞նչ կարող է տալ Մաքսային միությունը Հայաստանին, կամ ի՞նչ պետք է արվի այդ անդամակցությունը մեզ համար ավելի շահավետ դարձնելու համար: Մինչ քայլերը թվարկելը՝ Բագրատյանը նախ նշում է, որ  սա բարդ միություն է.  այնտեղ, որտեղ  միավորվում են էներգակիր արտահանողն ու ներմուծողը, շահերի հավասրակշռումը  բարդ աշխատանք է. խնդիրները լուծվում են կամ արտահանողի, կամ՝ ներմուծողի շահը բավարարելով։ «Գտնվել Մաքսային միության մեջ, որի  3 անդամներից երկուսը  էներգակիրների խոշոր արտահանող են, մեկը՝ ներմուծող, և այն տարիֆներով, որոնք ստորագրվել են 2009-ին, կնշանակի ուղղակի փակել Հայաստանի տնտեսությունը: Հայտնվելու ենք մի տարածքում, որտեղ 4 անգամ դրույքաչաձերը պետք է բարձրացվեն»։

Հայաստանի  առաջին պահանջներից մեկը, ըստ Բագրատյանի, պետք է լինի դրույքաչափերի գործող ռեժիմի երկարաձգումն ու ընդհանրապես՝ անցումային շրջանի հնարավորություն ունենալը , տնտեսությունը նոր պայմաններին ադապտացնելու, անկումից խուսափելու ու հնարավորինս հարմար պայմաններ ստանալու համար: Մյուս խնդիրը էներգակիր ներմուծող երկրների  համար մաքսային միությունների  բացասական էֆեկտը չեզոքացնելու քայլերն են։

Պետք է հասկանալ նաև, թե որն է լինելու հաջորդ քայլը:  Իսկ Բագրատյանը համոզված է, որ Մաքսային միությունը հեռանկարում  առանց միասնական արժույթի գոտու դժվար է պատկերացնել:  Այս բոլոր հարցերը, ըստ նախկին վարչապետի, մանրամասն քննարկման կաիք ունեն, ցանկալի է՝ մասնագիտական հատուկ հանձնաժողովում, որի ստեղծման անհրաժեշտությունը Բագրատյանը տեսնում է:

Բացասականի կողքին կլինի նաև դրական ազդեցություն։ «Կոնյակի, գինու արտադրությունները կարող են ծաղկել. ռուսական ներդրումները կավեկլան, որոնք կշարունակեն անարդյունավետ ծախսվել, որովհետև ռուսկան բիզնեսը հաշվարկվում է մասշտաբի էֆեկտի վրա, այստեղ այդ էֆեկտը չեն կարող ստանալ»։

«Սկսվում է բավականին դաժան փուլ, որը պահանջելու է ռուսների հետ շատ ինտենսիվ աշխատանք»,- ամփոփում է Բագրատյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button