Միջազգային
Ասոցացման համաձայնագիրից հետո Եվրոպա արտահանվող ուկրաինական ապրանքների մաքսատուրքը կնվազի 15 անգամ


Ուկրաինայի կառավարությունն այսօր միաձայն հաստատել է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախագիծը։ Վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ համաձայնագիրը պետք է զգալիորեն հեշտացնի ուկրաինական ապրանքների մուտքը եվրոպական շուկա, հայտնում է Բի Բի Սի- ն։
Մասնավորապես՝ սպասվում է, որ եվրոպական շուկա արտահանվող ուկրաինական ապրանքների մաքսատուրքը միջինը կնվազի 15 անգամ։
Վարչապետը միաժամանակ հայտարարել է, որ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը եւ Մաքսային միությանը մասնակցությունը միմյանց չեն հակասում։