Տնտեսական

ԱՄՆ 1 մլն դոլար կտրամադրի գյուղատնտեսական հաշվառում իրականացնելու համար

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրի ղեկավար Քերըն Հիլլիարդին: Քերըն Հիլլիարդը հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ժամանակ վարչապետ Սարգսյանը խնդրել էր, որ հնարավորության դեպքում ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ օժանդակություն տրամադրի Հայաստանին՝ գյուղատնտեսական հաշվառումն իրականացնելու նպատակով: Ըստ տիկին Հիլլիարդի, ԱՄՆ կառավարությունը բավարարել է այդ խնդրանքը և Հասաստանին լրացուցիչ մեկ միլիոն դոլար կտրամադրվի:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:

Back to top button