Հասարակություն

Վաղաժամ հիվանդության եւ մահացության 70 տոկոսը պայմանավորված է դեռատաս շրջանի սովորություններով

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Մեծահասակների վաղաժամ հիվանդության և մահացության  մինչև  70 տոկոսը կապված է  դեռահասների շրջանում ձևավորված  սովորություններով և առողջ ապրելակերպով։ Ներկայումս մեզանում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում, տարածված են քրոնիկ առողջական խնդիրներ: Ամբողջ աշխարհում տիրող անկայուն վիճակը, ըստ Արաբկիր բժշկական  համալիրի  երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար  Սերգեյ Սարգսյանի,   ազդում է ոչ միայն մեծահասակի,  այլ նաև դեռահասի հոգեկան առողջության  վրա։

Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհը գնում է գլոբալացման և մենք էլ ուզենք թե չուզենք պետք է հետևենք այդ միտումներին։ Արդյունքում՝ մեր դպրոցահասակ երեխաները ժամանակի մեծ մասը վատնում են համակարգիչների և հեռախոսների էկրաների  առջև, որտեղից էլ առաջանում են առողջական խնդիրները:

Արաբկիր բժշկական համալիրում գործող դեռահասների առողջության ինստիտուտն առողջապահության նախարարության կողմից լիազորված է իրագործել  հետազոտություններ, մշակել ուղեցույցներ` ուղղված  երեխաների առողջության խնդիրներին: Այդ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական առողջության տեսակետից մեր ցուցանիշները գոհացուցիչ չեն։ Մեզանից վատ միայն Թուրքիան է, ասում է Սերգեյ Սարգսյանը։

Հոգեկան առողջության պարագայում դեռահասները, բժշկի խոսքով, ծնողների հետ շփման խնդիրներ ունեն: Այսինքն՝ դեռահասն ունի խնդիրներ, որոնք դժվարանում է կիսել ծնողի հետ և արդյունքում  ի հայտ են գալիս հոգեբանական բարդույթները: Հոգեկան առողջության կարևորագույն խնդիրներից է դեռահասների շրջանում բռնությունները, նշեց բժիշկն ու հավելեց, որ Հայաստանը եվրոպական երկրների մեջ ռեկորդակիր է։

Ցուցադրել ավելի
Back to top button