Միջազգային
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիայի խնդիրը


Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը Սիրիայում: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը տեղեկացրել է, որ այսօր Լորան Ֆաբիուսը կժամանի Մոսկվա Սերգեյ Լավրովի հետ քննարկելու համար սիրիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու ծրագիրը:
Հանդիպման ընթացքում կշոշափվեն նաև մերձավորարևելյան կարգավորման հարցերը, իրանական միջուկային ծրագիրը, Ռուսաստանի և Եվրամիության համագործակցությունը և նաև իրավիճակը Եգիպտոսում ու Մալիում: