Միջազգային

Ռազմածովային ուժերի Վաշինգտոնի նավաշինարանում սպանվածների թիվը հասել է 12- ի

Վաշինգտոնի ռազմածովային կենտրոնում նախօրեին կրակ բացած մարդը նախկինում ծառայել է ամերիկյան ռազմածովային ուժերում, իսկ վերջին շրջանում աշխատել ինֆորմացիոն տեխնոլոգիների ընկերությունում: Ահարոն Ալեքսիսը հրաձգային զենքից կրակ է բացել Վաշինգտոնի կենտրոնից  ոչ հեռու գտնվող ամերիկյան ռազմածովային ուժերի նավաշինարանում, որի հետևանքով զոհվել է 12 մարդ: Ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ  Ալեքսիսը սպանվել է:

«Վաշինգտոն փոստ» թերթի  տվյալների համաձայն՝ նա պայմանագրային աշխատանք էր կատարում Ռազմածովային ուժերում և կենտրոն մուտք գործելու անցաթուղթ ուներ: Ամերիկյան իշխանությունները երկար ժամանակ համարում էին, որ կրակ բացողները երկուսն են, սակայն երեկ երեկոյան Վաշինգտոնի ոստիկանության ղեկավար Քեթի Լանյերը հայտարարել է, թե եկել են եզրակացության, որ ռազմածովային կենտրոնում կարկոցների պատասխանատվությունը մեկ մարդ է կրում:

ԱՄՆ նախագահը հրահանգել է խոնարհել Սպիտակ տան և Կապիտոլիումի շենքի պետական դրոշները զոհերի հիշատակը հարգելու համար: Վաշինգտոնի քաղաքպետն էլ հայտարարել է, որ առայժմ չկա որևէ հիմք կատարվածն ահաբեկչություն անվանելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button