ԿարևորՀասարակություն

Ուղեւորափոխադրողները կրկին բարձրաձայնում են սակագինը բարձրացնելու մասին եւ ազատում դրա դեմ հանդես եկող համանախագահին

Արմինե Գեւորգյան

«Ռադիոլուր»
Ուղևորափոխադրող  ընկերությունները  չեն  կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ քաղսքային տրանսպորտի գինը մնաց անփոփող: Բայց եթե  նախորդ ասուլիսներում  պնդում էին, որ հինգ տարի  շարունակ վնասով են աշխատել, ու ուղեվարձը չեն բարձրացրել՝ ժողովրդի մասին մտածելով, ապա այսօր պատկերը մի քիչ մեղմացել էր: «Բոլոր փոխադրող կազմակերպությունները մեծ կամ փոքր բիզնեսի մի մասն են, և, բնականաբար, շահույթ են ակնկալում: Նրանք  ունեցել են այդ շահույթները: Հիմա գնաճի հետ կապված այդ շահույթներն անհետացել են, ուստի բոլորը սպասում են քաղաքապետարանի ստեղծած հանձնաժողովի պատասխանին»,- այսօր ասաց ուղևորփոխադրող ընկերության փոխնախագահ Հարություն Առաքելյանը:

Ի դեպ՝ սեպտեմբերի 13-ին  ՀՀ ուղևորոփոխադրողների  ընկերության համանախագահ Վարդան Փանսոյանը հանդես եկավ ասուլիով ու հայտարարեց, որ փոխադրող ընկերությունները չեն ցանկանում բարձրացնել քաղաքային տրանսպորտի ուղեվարձը։ Ավելին՝ նշեց, որ հնարավոր է մի քանի օր հետո իրենք նույնպես միանան քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստներին ու պահանջեն Երևանի քաղաքապետարանի տրանասպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը:

Վարդան Փանասոյանը նաեւ հայտարարել էր, որ Հենրիկ Նավասարդյանը կամայականություն է դրսևորել, հանդես է եկել փոխադրող ընկերությունների անունից: Այսօր, սակայն, պարզվեց, որ  նրա այդ  հայտարարությունները առ ոչինչ են ու Վարդան Փանոսյանը ինքնագործունեությամբ է զբաղվել։ «Նա ազատվել է աշխատանքից, ու հայտարարություններն անհիմն են»,- այսօր հայտարարեց է 10 երթուղի սպասարկող «Դավիթ Երթուղային»  ՍՊԸ տնօրեն, ուղևորոփոխադրողների ընկերության փոխնախագահ Հարություն Առաքելյանը։

Ընկերություն ներկայացուցիչները պարզապես անիմաստ են համարում միանալ քաղաքապետարանի դիմաց նստացույց իրականացնող երիտասրադներին, քանի որ իրենք այլ խնդիր ունեն՝ համաքաղաքացիներին են փոխադրում: Նրանք, սակայն, դժգոհ են, որ ուղեվարձը մնացել է անփոփոխ: Ուղեւորափոխադրողների ընկերության  նախագահ Հրանտ Եղիազարյանը նշեց, որ իրենց հաշվարկներով  միկրոավտոնբուսային ուղևարձի ինքնարժեքը  կազմել է 202 դրամ, բայց հաշվի առնելով ժողովրդի սոցիալական վիճակը այն սահմանվել է 150 դրամ:

Լրագրողների զարմանքին, թե մնացած 50 դրամը ո՞նց պիտի փոխհատուցեք, բարերար գծատերերն ասացին՝ մեր ֆոնդերի հաշվին կհատուցենք: Իսկ ուղեվարաձի թանկացումն էլ պայամանվորոում են վառելանյութի և պահեստամասերի թանկացումով:

«Դավիթ Երթուղային» ՍՊԸ տնօրեն Հարություն Առաքելյանը, նշում է, որ իրենք չեն կարող նման գումարով որակյալ երթևեկություն ապահովել: Այսօր  արդեն 23 գիծ դադարեցրել է իր գործուներությունը, քանի որ ներդրողները այն ռիսկային ու ոչ շահութաբեր են համարում։

Ցուցադրել ավելի
Back to top button