Հասարակություն

Հողը՝ Զախարյանի, ծրագիրը՝ Բեգլարյանի, իսկ վավերացումը՝ Մարգարյանի օրոք

Հասմիկ Մարտիրոսյան

«Ռադիոլուր»
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը, որը շուրջ 1,5 ամսվա պատմություն ունի, քաղաքական շուրջ 80  կուսակցական կազմակերպություների նման միայն չի ակտիվանալու ընտրությունների նախաշեմին և քաղաքական հայտարարություններով հանդես գալու համար, այլ հասարակության և պետության շահերի պաշտպանման ջատագովն է լինելու, ասում են կազմակերպության ղեկավարները։

Եվ առաջին քայլը կուսակցությունն սկսել է Կոմիտաս 5 հասցեում բնակելի շենք կառուցելու կողմերի միջև հայտնի անհամաձայնությունների ուսումնասիրությամբ։ Կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր բարձրաձայնեց, որ խնդրի կարգավորման գործում բոլոր կողմերը չէ, որ ակտիվ մասնակցոթյուն ունեն, հիմնական մեղավորները լռում են:

«Հողի հատկացումը կատարվել է Երվանդ Զախարյանի կողմից, Գագիկ Բեգլարյանի օրոք ներկայացվել է շենքի նախագիծը և հավանության արժանացել, իսկ Տարոն Մարգարյանը վավերացրել է 2008 թվականից սկսված գործը»,- հայտարարել է ԱՆի Զախարյանը, և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կոչ արել։ 

Ցուցադրել ավելի
Back to top button