Քաղաքական
ՀԱՊԿ նախագահները կհանդիպեն Սոչիում


Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկների ղեկավարները սեպտեմբերի 23-ին Սոչիում կքննարկեն մի շարք հարցեր, որոնք վերաբերում են կազմակերպության ռազմական ներուժի զարգացմանը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական արդի իրավիճակը։ հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Նախագահները հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կքննարկեն նաև փաստաթղթերի փաթեթ կազմակերպության ռազմական բաղկացուցչի՝ մասնավորապես կոլեկտիվ զինուժի կառավարման կազմակերպման, մինչև 2020 թվականը ՀԱՊԿ օդուժի ստեղծման ու տաջիկա- աֆղանական սահմանի պահպանության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
Ռուսական կողմը, որին անցնում է կազմակերպության նախագահությունը, կներկայացնի հաջորդ տարվա համարՀԱՊԿ գործունեության գերակա ուղությունները: