Քաղաքական

Կարևոր է առաջ մղել ՀՀ- ԵՄ հարաբերությունները, Վարշավայում հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը

Վարշավա աշխատանքային այցի ընըացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպում է ունեցել Լեհաստանի իր պաշտոնակցի՝ Ռադոսլավ Սիկորսկու հետ։ Նախարարները քննարկել են Հայաստան- Եվրոպական Սիություն հարաբերությունների հետագա զարգացման ուղիները, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխգործակցությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով։ «Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ,  հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Եվ հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը», — շեշտել է Հայաստանի արտգործնախարարը։

Նախարար Նալբանդյանը նշել է, որ կարևոր է առաջ մղել Հայաստան — Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած առաջընթացի և արդյունքների վրա։ Էդվարդ Նալբանդյանը լեհ գործընկերոջը տեղեկացրել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button