Միջազգային
Ադրբեջանը դիպուկահարներին չի հեռացնի շփման գծից, հայտարարել է ՊՆ ներկայացուցիչը


«Մենք չենք հեռացնի դիպուկահարներին, քանի դեռ պատերազմը չի ավարտվել»,- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն՝ անդրադառնալով սահմանում գրանցվող միջադեպերին։
Ըստ ԱՊԱ գործակալությանը՝ Ադրբեջանի բանակի բարձրաստիճան սպաներից, պատգամավորներից, հանրության և մտավորականության ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն այսօր եղել է շփման գծի մոտակա զորամասերում։ Այստեղ Սաբիրօղլուն խոսելով սահմանին գրանցվող միջադեպերին, որոնց հետևանքով, նրա խոսքով, ադրբեջանցի զինվորներ են զոհվում, զինվորականը պնդել է, որ Հայաստանը «երկու անգամ ավելի զոհեր է տվել»։