Հասարակություն

Վրաստանում մեկնարկեց ուսումնական տարին. հայկական դպրոցները Հայաստանից սպասում են խոստացված դասագրքերը

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

Այսօր Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին: Իր դռներն է բացել նաև այս երկրի տարածքում գործող 129 հայկական դպրոց: Նախորդ տարիների համամետ՝ այս տարի մի շարք հայկական դպրոցներում ավելացել է առաջին դասարանցիների թիվը: 

Այսօր Վրաստանում՝ մասնավորապես մայրաքաղաք Թբիլիսիիում, դժվար ընտրության առջև է կանգած հայ ընտանիքը. ռուսակա՞ն, վրացակա՞ն, թե՞ հայկական դպրոց տանել երեխային: Սակայն նրանք, ովքեր ծաղիկներով ու բարձր տրամադրությամբ այսօր առավոտից 104-րդ դպրոցի բակում էին, երկմտանքի առջև չեն կանգնել. այստեղ շատ ծնողներ հայկական դպրոց են ավարտել, իրենց երեխային ևս հայկական դպրոց են բերել` քիչ մտահոգվելով, որ քաղաքի ծայրամասից ամեն առավոտ կանուխ պետք է ուղեկցեն իրենց երեխային կենտրոնում գտնվող դպրոց։

Վրաստանի նախագահի խորհդական Վան Բայբուրդը ասում է, որ չի հասկանում այն ծնողներին, ովքեր երեխաներին որշում են տալ ռուսական դպրոց: Նրա խոսքով՝ եթե այդ մարդիկ, ովքեր կտրականապես դեմ են Վրաստանում հայկական դպրոց հաճախելուն, իրենց երեխաներին ուղարկեն վրացական դպրոց, ապա կրթության նախարարության հետ առկա համաձայնության արդյունքում այնտեղ կուսուցանեն նաև հայերեն: Այդպիսով՝ հնարավոր կլինի վրացական դպրոցներում ունենալ հայկական դասաժամեր։ «Հպարտությամբ ենք այս օրը միշտ հանդիպում, հուզված ենք, որ վերջին չորս տարիների օպտիմալացման արդյունքում 153 դպրոցից մնացել է 129: Հույս ունենք, սակայն, որ նոր ղեկավարության հետ համաձայնության արդյունքում վերջերս մայրաքաղաքի փակված երեք հայկական դպրոցները կվերաբացվեն հաջորդ տարի»,- ասում է։

Նոր կառավարության ներկայացուցիչը` Վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեշվիլին անձամբ էր այցելել հայկական դպրոց ու շնորհավորեց աշակերտներին նոր ուսումնական տարվա առիթով. 
«Ազգային փոքրամասնությունները մեր երկրի հարստությունն են, սա մեր առավելությունն է շատ երկրների համեմատ, որ մենք կարողացել ենք պահպանել այս բազմազանությունը: Հայկական, ինչպես նաև էթնիկ այլ փոքրամասնությունների դպրոցների առկայությունը ապացույցն է այն բանի, թե Վրաստանի կառավարությունը որքան է հետաքրքրված պահպանելու հայակական ինքնությունը: Կառավարության մյուս առաջադրանքը` ստեղծել բոլոր պայմաննները, որ փոքրամասնությունների ներկայացուցիչները, այս դպրոցների շրջանավարտներն իրենց զգան Վրաստանի լիարժեք քաղաքացիներ»։

Իսկ հայկական դպրոցների ուսուցիչները հայ համայնքի մի շարք կազմակերպությունների` մասնավորապես վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» մշակութային կենտրոնի հետ, ամեն ինչ անում են հայկական դպրոցների առաջին դասարան հաճախողների թիվը ավելացնելու համար:

Ի դեպ՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող 104 –րդ դպրոցի աշակարերտների թիվը 90-ականնների սկզբին հասնում էր  580-ի: 97 ից սկսած նրանց թիվը զգալինորեն կրճատվում է` հասնելով 170-ի։ Այսօր դպրոցում սովորում է 290 աշակերտ: Իսկ շրջանավարտները վերջին տարիներին նախընտրում են ուսում ստանալ ոչ թե հայկական, այլ վրացական բուհերում, քանի որ նրանց ընդունելությունը կազմակերպվում է մայրենի լեզվով:

Դպրոցին փոխտնօրեն Ալմարա Սիրադեղյան փոխանցմամբ՝ Վրաստանի կրթության նախարարությունն ամեն ինչով ապահովել է նոր ուսումնական տարին լիարժեք սկսելու համար, սակայան Հայաստանից դեռ չեն ուղարկել խոստացած դասագրքերը։ «Հայաստանից ծրագրերը ժամանակին չեն հասցնում, իսկ օրինակ «Այբբենարան» վերջին անգամ ստացել ենք հինգ տարի առաջ»:

Ցուցադրել ավելի
Back to top button