ԿարևորՄիջազգային

Սիրիայում քիմիական զենքի կիրառման զեկույցը ներկայացվել է ՄԱԿ- ին (լրացված)

լրացվել է ժամը 16։15- ին

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/160913syria.mp3

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն ստացել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին զեկույցը եւ այսօր այն կտրամադրի Անվտանգության խորհրդի անդամներին։ Լուրը հասատել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսրիկը։ Նրա խոսքով՝ զեկույցը Նյու Յորք է հասցրել տեսչական խմբի ղեկավար, պրոֆեսոր Օկե Սելստրեմը։
«Երկուշաբթի առավոտյան գլխավոր քարտուղարը Անվտանգության խորհրդն փակ խորհրդակցության ժամանակ կներկայացնի զեկույցը»,- ասել է նա։ Նիստը տեղի կունենա Երեւանի ժամանակով 20։50- ին։

Ավեի վաղը՝ ԱԽ նախագահող երկրի՝ ՄԱԿ- ում Ավստրալիայի մշտական ներկայացուցիչ Գերի Քուինլենն ասել էր, որ այդ նիստը տեղի կունենա ժամը 11։15- ին (Երեւանի ժամանակով 19։15- ին)։

Իսկ ահա Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զաուբին բրիտանական ITN հեռուստաընկերությանն ասել է, որ Դամասկոսը ջանքեր կգործադրի ՄԱԿ- ի ցանկացած որոշում իրականացնելու համար։ «Մենք ընդունել ենք քիմիական զենքից հրաժարվելու Ռուսաստանի ծրագիրը։ Մենք արդեն սկսել ենք պատրաստել համապատասխան ցուցակը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ սիրիական կառավարությունը «ժամանակ չի կորցնում» եւ արդեն «զբաղված է փաստթղթերի պատրաստմամբ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14- ին Ժնեում ԱՄՆ եւ ՌԴ ԱԳ նախարարներ Ջոն Քերին եւ Սերգեյ Լավրովը Ժնեւում ընդունել են  սիրիական քիմիական զենքի ոչնչացման մասին շրջանակային համաձայնագիր։

Մինչ միջազգային հանրությունը սպասում է վճռորոշ եզրակացությանը, որը կարող է շրջադարձային լինել Սիրայի համար, փորձենք հասկանալ, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ: Արաբագետ Արայիկ Հարությունյանը «Ռադիոլուրին» ասաց, որ ամեն ինչ կախված է փորձագետների եզրակացությունից։ «Հարված կհասցվի ռազմական օբյեկտների վրա, եթե պարզվի, որ Սիրիայի իշխանություններն են կիրառել քիմիական զենքը»,- ասաց: Հակառակ դեպքում, եթե պարզվի, որ սիրիայի իշխանությունները քիմիական զենքի հետ որևէ առնչություն չունեն, ապա կգործի քիմիական զենքի առգրավման ռուսական ծրագիրը:

Ամեն դեպքում՝ Սիրիան այսօր բարդ վիճակում է և եթե փորձագետների եզրակացությունը վկայի, որ Սիրիայի կառավարությունն է կիրառել քիմիական զենք, ապա Ռուսաստանն ու Չինաստանի արդեն չեն կարողանա օգնել Սիրիային, կարծում է արաբագետը։

Մինչ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱԽ-ի դատին կներկայացնի զեկույցը՝  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ չարժե հրաժարվել Սիրիային ռազմական հարված հասցնելու նպատակից, եթե չաշխատի  քիմիական զենքի ոչնչացման մասին ՌԴ և ԱՄՆ համատեղ ծրագիրը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button