Սպորտ

Ռուսաստանում ատոմային սուզանավ է այրվել (տեսանյութ)

Պրիմորիեում «Տոմսկ» ատոմային սուզանավի մարման աշխատանքներին ներգրավված են  եղել Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի 10 եւ արտակարգ իրավիճակների նախարարության 5 հրշեջ մարտական հաշվարկ, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։ Հրդեհի մարման համար պահջանվել է 4,5 ժամ։

Հրդեհն սկսվել է այսօր առավոտյան եռակցման աշխատանքների ժամանակ, հայտնել է խաղաղօվկիանոյան նավատորմի աղբյուրը «Ինտերֆաքսին»։ Նա նշել է, որ սուզանավից դուրս է բերել սպառազինությունը, էներգասարքավորումները անջատված են։ Նրա խոսքով վտանգ չկա, տուժածներ չկան, ճառագայթման ֆոնը նորմալ է։

Իր հերթին՝ Պրիմորիեի տեղական PrimaMedia գործակալությունը հայտնում է, որ երբ սուզանավում սկսվել է հրդեհը, մասնագետները վերցրել են նավում գտնվող կրակմարիչները, որոնցում, սակայն, փրփուր չի եղել։

Ցուցադրել ավելի
Back to top button