

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանների հետ, ինչի մասին հայտնել էր Twitter- ի իր էջում։
Ուորլիքն ընդգծել է, որ հանդիպումը փայլուն է անցել, հույս է հայտնել, որ միջնորդները կարող են աշխատել բոլոր կողմերի հետ անվտանգության ապահովման եւ քաղաքացիական հասարակությունների միջեւ վստահության ամրապնդման հարցերի շուրջ։
Ուրոլիքը նաեւ հաջողություն է մաղթել ԵԱՀԿ- ում ԱՄՆ դեսպան Դենիել Բերին, որի հետ պիտի աշխատի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով։