ԿարևորՄիջազգային

ՄԱԿ- ի տեսուչները հաստատել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը

ՄԱԿ- ի տեսչական հանձնաժողովը հայտարարել է, որ Դամասկոսի արվարձանում խաղաղ բնակչությունը  օգոստոսին քիմիական հարձակման է ենթարկվել։ Տեսուչներն այդ զենքի օգտագործման ապացույցները որակել են վստահելի, հայտնում է AP- ին։ Նրանք նշել են, որ թունավոր զարին գազն արձակվել է «երկիր- երկիր» դասի հրթիռներով։ ՄԱԿ- ի ԱԽ նախագահը հրավիրել է Սիրիայի հարցով արտակարգ խորհրդակցություն։

ՄԱԿ- ի տեսչական խումբը Սիրիա այցելել էր օգոստոսին, որպեսզի ստուգեր քիմիական հարձակման մասին հաղորդումները։ Խումբը հետազոտել է Դամասկոսի արվարձանները, հարցաքննել տուժածներին, հավաքել նմուշներ, այդ թվում կենսաբանական, որոնք կօգնեին որոշել թունավոր նյութերի կիրառման փաստը։ Տեսուչների մանդատը, սակայն, չէր ընդգրկում մեղավորներին որոշելու հարցը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button