Սպորտ

Հայ բազկամարտիկները դարձան աշխարհի չեմպիոն՝ հաջողության հասնելով ադրբեջանցիների նկատմամբ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
Սեպտեմբերի սկզբին լեհական Գդինյա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի 35-րդ առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Միջազգային այս ստուգատեսին մասնակցում էին 48 երկրների  թիմերը, այդ թվում և մեր 8- հոգանոց ընտրանին։

Երկու ոսկե մեդալները հայ բազկամարտիկները «խլեցին» ադրբեջանցի մարզիկներից` եզրափակչում գործի դնելով ձախ ձեռքի ամբողջ ներուժը: 29-ամյա Վլադիմիր Մնացականյանը 80 կգ քաշային կարքում և 20-ամյա Աշոտ Ադամյանը միչև 60 կգ քաշային կարգում  հասան հաջողության`  ամեն մեկը հաղթելով 7 մարտերում:

Ճակատագրի բերումով Աշատ Ադամյանը չորս ամիս առաջ Եվրոպայի առաջնության եզրափակչում հաղթեց նույն մրցակցին` դառնալով չեմպիոն: Իսկ աշխարհի առաջնությունից Աշոտի ավարում մնաց և արծաթե մեդալը, որը նվաճեց աջ ձեռքով բազկամարտում: Դավիթ Ստեփանյանը 65 կգ քաշային կարգում ձախ ձեռքով վաստակեց արծաթե մեդալ, իսկ աջով` բրոնզե: Երկրորդ բրոնզե մեդալը  մեր թիմին 100 կգ քաշային կարգում բերեց Արմեն Չապուխյանը:

Ինչպես նշեց ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը, այս տարի մեր մարզիկներին սպասում է ևս 2 կարևոր ստուգատես։

Ցուցադրել ավելի
Back to top button