Զինվորը մահացել է ծառայակցի կրակոցից


Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Արցախի դիրքերից մեկում զինվորի մահվան դեպքի մասին: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը news.am-ին հայտնել է, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 03.10-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակած կրակոցների հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս ժամը 05.00-ի սահմաններում զինհոսպիտալում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ-ի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն: