Հասարակություն
Դարանակալ թշնամին հիմնականում կրակում է դպրոցների ու մանկապարտեզների ուղղությամբ


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Տավուշի մարզի սահմանամերձ բոլոր համայնքներում խնդիրներն ու հոգսերը գրեթե նույնն են՝ չնչին տարբերություններով: Այստեղ բոլորը՝ թե մեծերը, թե փոքրերը ապրում են՝ ամեն վայրկյան տներից շատ քիչ հեռավորությամբ՝ բարձրակետում, դարանակալած ադրբեջանական զինվորների կրակոցներն աչքի առաջ ունենալով: Շատ հաճախ դարանակալ թշնամին որպես թիրախ ընտրում է գյուղերի դպրոցներն ու մանկարապտեզները: Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզում, օրինակ, երկու տասնամյակից ավելի է, ինչ սաները երկրորդ հարկում գտնվող ննջասենյակ չեն այցելում: Երեքից վեց տարեկան երկու տասնյակից ավելի երեխաներին չեն կարող թշնամու դիտակետի դեմ հանդիման քնեցնել, ասում է վարիչ Սվետլանա Մանուչարյանը։