Քաղաքական

Գերմանացի պատգամավորի Արցախ այցը զայրացրել է Ադրբեջանին

Ադրբեջանը բողոք է հայտնել Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Յուրգեն Կլիմկեին՝ Արցախ այցելելու կապակցությամբ։ Բացի դրանից՝ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է «Ռեգնումը»։

«Սեպտեմբերի 12- ին Բունդեստագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր Յուրգեն Կլիմկեն այցելել է Հայաստան, այնտեղից, չստանալով ադրբեջանական կողմի համաձայնությունը՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներ եւ հանդիպումներ անցկացրել անջատողական վարչակարգի հետ։ Նրա այդ անօրինական այցը Ադրբեջանի գրավյալ տարածք սադրանք է ուղղղված Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ»,- ասված է հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button