Միջազգային

Ադրբեջանի պատվերով Ռուսաստանն սկսել է «Վենա» համակարգի սերիական արտադրությունը (տեսանյութ)

«Կուրգանմաշզավոդը» Ադրբեջանի պատվերով սկսել է САУ 2С31 «Վենա» 18 ինքնագնաց հրետանային համակարգերի սերիական արտադրությունը, հայտնում է ռուսական «Վոյեննոյե օբոզրենիեն»։ Ըստ պարբերականի՝ «Վենան» առաջին անգամ ներկայացվել է IDEX-97 սպառազինությունների ցուցահանդեսին, սակայն իր ժամանակի համար չափազանց արդիական այս զենքն այն ժամանակ գնորդ չի ունեցել։ Այս համակարգը սերիական արտադրության չի իջեցվել, սակայն մի քանի ինքնագնացներ գտնվում են Ռուսաստանի տարբեր փորձարկային կենտրոններում։

2С31 «Վենան» 120 մմ ինքնագնած հրետանային զենք է՝ տեղադրված БМП-3 շասիի վրա։ Այն մշակվել է Պերմի Մոտովիլիխինսկի գործարանում։ Նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, հրետանային և ականանետային մարտկոցները, հրթիռային սարքավորումները, զրահապատ թիրախները մինչև 13 կմ հեռավորությունից խոցելու համար։ Դրա հետ մեկնեղ՝ այն ինքնուրույն կառավարում է կրակը, հետախուզում թիրախն ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին, դիպուկ կրակում դարանային դիրքերից՝ առանց կրակային դիրքի նախապես պատրաստման։

Ցուցադրել ավելի
Back to top button