ԿարևորՄիջազգային

Քերին ու Լավրովը պայմանավորվել են սիրիական քիմիական զենքի շուրջ

Ռուսաստանն ու ԱՄՆ համաձայնության են եկել Սիրիայի քիմիական զենքի վերահսկողության շուրջ, այսօր՝ Քերի- Լավրով բանակցությունների երրորդ օրը, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Նրա խոսքով՝ Մոսկվան եւ Վաշինգոտնը պայմանավորվել են, թե ինչ տեսակի քիմիական զենք Սիրիայից պետք է հանվի եւ ոչնչացվի։ Դամասկոսը պետք է մեկ շաբաթում ներկայացնի քիմիական զենքի ամբողջ ցուցակը, որին տիրապետում է այս պահին։

Նախատեսված է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ՄԱԿ- ի բանաձեւից հետո, որում պետք է ամրագրվեն պատժամիջոցները, եթե Սիրիան չկատարի իր պարտավորությունները։

Ավելի վաղ ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթասկզբին ՄԱԿ- ի տեսուչները Անվտանգության խորհրդին կներկայացնեն զեկույցը, որով հաստատվում է, որ Դամասկոսի արվարձանում օգոստոսին քիմիական զենք է կիրառվել։

Ցուցադրել ավելի
Back to top button