Միջազգային

Սիրիական ընդդիմությունը մերժում է Քերի- Լավրով համաձայնությունները

Սիրիական ընդդիմության Ռազմական գերագույն խորհրդի ղեկավար գեներալ Սալիս Իդրիսը մերժել է Սիրիայի քիմիական զենքի վերահսկողության շուրջ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ համաձայնությունը, հայտնում է Բի Բի Սի- ն։ Թուրքիայում կայացած մամուլի ասուլիսում գեներալը հայտարարել է, որ համաձայնությունը հակամարտության լուծում չի դառնա։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը կշարունակի իր պայքարը։

Նա ամերիկյան կողմին խորհուրդ է տվել չընկնել ռուսական նախաձեռնությունների կարթը, որոնց հիմնական նպատակը, իր կարծիքով, ժամանակ շահելն է։

Միաժամանակ՝ հաղորդվում է Դամասկոսի արվարձանում կառավարական զորքերի եւ գրոհայինների միջեւ բախումների մասին։ Ականատեսների խոսքով՝ սիրիական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են իրականացնում։

Ցուցադրել ավելի
Back to top button