Սպորտ

Սերգեյ Խաչատրյանը կներկայացնի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»
Իտալիայում Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի մեկնարկից հետո Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն արդեն նույն փառատոնի շրջանակներում հանդես կգա վաղը՝ Երեւանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, բայց արդեն անվանի երիտասարդ ջութակատար Սերգեյ Խաչատրյանի հետ։

Երիտասարդ ջութակատարը ասում է, որ որը վաղը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ առաջին անգամ կներկայանա Խաչատրյանի Ջութակի կոնցերտով։, սակայն սա երաժշտի եւ նվագախմբի առաջին համատեղ ելույթ չէ։ Նման ելույթներ ունեցել են, մասնավորապես՝ Բելգիայում ներկայացրել են Վիվալդիի ստեղծագործությունները։

Թեև այսօր երաժիշտները դեռ առաջին փորձն են անելու, սակայն ակնկալիքները մեծ են: Սերգեյ Խաչատրյանը  Մեծն Խաչատրյանի երաժշտության իր մեկնաբանությունը կներկայացնի վաղը Մեծ համերգասրահի բեմում։ Հայաստանի պետական երիտասարդական  նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով`  հետագայում փառատոնի շրջանակներում իրենք  աշխարհի այլ վայրերում ավելի ծավալուն կներկայացնեն հայ մեծանուն կոմպոզիտորի գործերը։

Ցուցադրել ավելի
Back to top button