Հասարակություն

Ուսման վարձավճարների աճի հետեւանքների մեղմացման նպատակով կառավարությունը ներդրել է ուսանողական վարկեր

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
Այս տարվանից Հայաստանում նոր սոցիալական ծրագիր է  մեկնարկել։ Կառավարության որոշմամբ՝ պետական և ոչ պետական բուհերի միջին և միջին խավից ցածր  ուսանողները արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր ստանալու հնարավարություն կունենան:
Ուսանողական  վարկի առավելագույն ծավալը յուրաքանչյուր վարկառուի համար կազմում է  1 մլն 800 հազար դրամ է։ Այն տրամադրվում է ուսումնառության ողջ ընթացքում առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում՝ յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավելի, քան 450 հազար դրամ` կախված ուսման վարձի չափից:

Վարկը տրամադրվելու է  անկանխիկ եղանակով. վարկի գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին:

Back to top button