Տնտեսական

Նախագահն այցելեց «Արմենիա էքսպո 2013» ցուցահանդես (ֆոտոշարք)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևան-էքսպո ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2013» ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդես: Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:

Ցուցադրել ավելի
Back to top button