Քաղաքական

Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերի հեռախոսազրույցը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ռուսաստանցի իր գործընկերոջը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Դմիտրի Մեդվեդևին և իր ընտանիքին մաղթել քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին այն ավանդի համար, որը Ռուսաստանի կառավարության ղեկավարը մշտապես ներդնում է մեր երկու ազգերի միջև համագործակցության հետևողական ընդլայնման գործում: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ջանքեր գործադրել՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և խորացման համար:

Ցուցադրել ավելի
Back to top button